ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ահա թե ինչ է քաղաքականությունը

Ահա թե ինչ է քաղաքականությունը
20.05.2025 | 11:36

Իրանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացնում Ղարաբաղում (գուցե՝ հարակից շրջաններում), իսկ այդ ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը Թել Ավիվում հանդիպում է Իսրայելի ՊՆ ղեկավար Կացի հետ:

Հլա ու՜ր ես, չզարմանաք, որ Բաքուն դառնա Իրան-ԱՄՆ, Իսրայել-Իրան հաշտեցման կենտրոն. հիշեք սա:

Իսկ հայոց քաղաքական մանկապարտեզում կամ ռուսամետներ են, կամ իրանամետներ, կամ արևմտամետեր:

Օգտակար իդիոտների մի քանի սերունդ: Մեկ ռուսից ենք հիասթափվում, մեկ՝ պարսիկից, մեկ՝ Արևմուտքից, հետո կրկին սկսում ենք հետները քուչի մանկապարտեզ խաղալ:

Ի՞նչ ենք ստանում արդյունքում՝ լուրջ ծեծ, և սա վերջը չէ, մենք խայտառակ ծեծեր դեռ շատ ենք ուտելու:

Քանի դեռ չափանիշը քուչեն է, պիտի մեզ ջարդեն:

Հա, կյանքում ամեն ինչ արդար է, կարման աշխատում է ոչ թե 99, այլ 100% ճշգրտությամբ, մաթեմատիկորեն:

Արա Արայան

Դիտվել է՝ 5040

Մեկնաբանություններ